AM
4 Հունիս 2019 - 08:47 AMT

Հունիսի դրությամբ 11.817 մլրդ դրամ վարկի տույժ-տուգանք է ներվել

Ֆիզիկական անձանց տրամադրված անհուսալի ճանաչված վարկերի գծով ներված տույժերի և տուգանքների ծավալը 2019 թվականի հունիսի 2-ի դրությամբ կազմել է 11.817 մլրդ դրամ, իսկ ներում ստացած վարկառուների քանակը՝ 20,889:

ՀՀ կենտրոնական բանկի փոխանցմամբ, սկսած 2018 թվականի հուլիսի 1-ից, ֆիզիակական անձ հանդիսացող վարկառուների, վերջիններից համավարկառուների և երաշխավորների վերաբերյալ վարկային զեկույցներում չեն ներառվում մինչև 2018 թվականի մայիսի 1-ը ներառյալ ժամկետանց դարձած և կամ դասակարգված այն վարկերի մասին տեղեկատվությունը, որոնց պայմանագրային մայր գումարը (պայմանագրի կնքման պահին) չի գերազանցում 50,000 դրամը:

Նշվում է, որ 126,585 մարդու վարկային պատմություն է բարելավվել:

2018-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն առաջարկել էր բանկերին և վարկային կազմակերպություններին ներել Ֆիզիկական անձանց տրամադրված անհուսալի ճանաչված վարկերի գծով տույժերի և տուգանքները: