Հունիսի 4-ին մեկնարկել են միասնական քննություննները: Շրջանավարտ-դիմորդները քննություն են հանձնում «Աշխարհագրություն», «Կենսաբանություն» և «Համաշխարհային պատմություն» առարկաներից:
«Աշխարհագրություն» հանձնողների նախնական թիվն ամբողջ հանրապետությունում 214 է, «Համաշխարհային պատմություն» հանձնելու է 33 և «Կենսաբանություն»՝ 1145 հոգի:
Ձևավորված 33 քննական կենտրոնից գործում է 13-ը, որից 2-ն են մայրաքաղաքում՝ թիվ 190 ավագ դպրոցում (ՀԱԹ-ում) և թիվ 189 ավագ դպրոցում (Դավիթաշենում), հայտնում է ԳԹԿ մամուլի ծառայությունը:





