AM
5 Հունիս 2019 - 07:20 AMT

Վարչապետ. Առանց բարձր աշխատավարձի անկախ դատարան չի լինի, բայց եթե հիմա բարձրացնենք՝ ժողովուրդը չի հասկանա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ առանց դատավորի բարձր աշխատավարձի անկախ դատական համակարգ չի կարող լինել:

Նա նշել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում դատավոր դառնալու հավակնություն ունեցող անձանց թիվն ավելի քիչ է եղել, քան դատավոր դառնալու ցանկություն ունեցողներինը:

«Մարդն ասում է՝ գնամ 400,000 դրամ աշխատավարձի համար մեկին ցմահ դատապարտեմ, մյուսին 15 տարի ազատազրկեմ, երրորդին գույքից զրկեմ և այլն, հանուն ինչի: Առանց դատավորների աշխատավարձի լրջորեն բարձրացման անկախ դատական համակարգ չենք ունենալու», – ասել է վարչապետ:

Փաշինյանը նշել է նաև, որ ունեն բյուջետային հնարավորություններ դատավորների աշխատավարձը բարձրացնելու, բայց եթե այդպիսի քայլ արվի՝ հանրության կողմից չի ընկալվի:

Ընթերցեք նաև՝ «Փաշինյան. Եթե պետք լիներ խամաճիկային դատական համակարգ, պատրաստի կար՝ կվերցնեի»: