AM
7 Հունիս 2019 - 08:57 AMT

Պատգամավորի մեքենայից գողացված նոութբուքը վերադարձվել է, կոնյակը՝ խմվել

ՀՀ ոստիկանությունը բացահայտել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանի ավտոմեքենայից գողության դեպքը, հայտնել է ոստիկանության լրատվական վարչությունը։

Նա Չարբախի բնակիչ Հ․Ա.-ն է, որը նախկինում նմանատիպ հանցագործություններ կատարելու համար մի քանի անգամ դատապարտվել է։ Նա խոստովանել է իր կատարած հանցանքը՝ վերադարձնելով ավտոմեքենայից գողացած նոութբուքը, իսկ կոնյակը վերադարձնել չի կարողացել, քանի որ խմել է այն։

Հունիսի 4-ին՝ ժամը 21-ն անց 25-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում է ստացվել, որ մայրաքաղաքի Դեմիրճյան փողոցում կայանված մեքենաներից մեկից գողություն է կատարվել։ Անհայտ անձը կամ անձինք կոտրել էին «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի կողային ապակիներից մեկը և սրահից գաղտնի հափշտակել նոթբուք ու թանկարժեք խմիչք։