AM
10 Հունիս 2019 - 12:05 AMT

Արթուր Աղաբեկյանն ազատվել է Արցախի նախագահի խորհրդականի պաշտոնից

Արթուր Աղաբեկյանն ազատվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդականի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է համապատասխան հրամանագիրը, հայտնում է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Արցախի նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը Բակո Սահակյանի խորհրդական էր նշանակվել 2017-ի հոկտեմբերին։