AM
11 Հունիս 2019 - 09:52 AMT

Վիտալի Բալասանյանն ազատվել է պաշտոնից

Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն ազատվել է պաշտոնից:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ, համապատասխան հրամանագիրը ստորագրել է ԱՀ նախագահ Բակո Սահակյանը:

Բալասանյանը 2016 թվականի նոյեմբերի 3-ին էր նշանակվել Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար։