AM
13 Հունիս 2019 - 07:46 AMT

2017-2018-ի ԱԺ ֆինհաշվետվություններն աուդիտ կանցնեն

Ազգային ժողովի աշխատակազմի 2017-2018 թվականների տարեկան ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության գնահատման նպատակով աուդիտ կանցկացվի։ Համապատասխան որոշման նախագիծն ընդունվել է ՀՀ կառավարության հունիսի 13-ի նիստում:

Գործադիրն այդ նպատակով օրենսդրին է հատկացրել 8.7 մլն դրամ և թույլատրել աուդիտորական ծառայությունը ձեռք բերել մեկ անձից գնման ընթացակարգով։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ անհրաժեշտություն է առաջացել հավաստիանալ, որ Ազգային ժողովի աշխատակազմի 2017-2018-ի տարեկան ֆինանսական հաշվետվությունները տալիս են այդ տարիների ֆինանսական վիճակի ճշգրիտ և իրական պատկերը:

Որակյալ աուդիտորական ծառայություն ստանալու նպատակով ծառայության մատուցման պայմանագիր կկնքվի միջազգային խոշոր քառյակից կազմված աուդիտորական ընկերության՝ PriceWaterHouseCoopers, Deloitte, KPMG, Ernst&Young հետ։