AM
13 Հունիս 2019 - 07:56 AMT

Ծառուկյանը պատռել է հարցաքննության ներկայանալու ծանուցումը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը պատռել է հարցաքննության ներկայանալու ծանուցումը։ Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Նաիրա Հարությունյանը:

«Գագիկ Ծառուկյանը Քննչական կոմիտե հարցաքննության էր հրավիրվել։ Նրան ծանուցումը անձամբ փոխանցել է Աբովյանի ոստիկանության բաժնի ոստիկանը, վերջինս ծանուցումը փոխանցելուց հետո կոմիտե գրավոր տեղեկանք է փոխանցել այն մասին, որ պատգամավորը, ստանալով ծանուցումը, այն պատռել է՝ այդ կերպ անհարգալից վերաբեմունք դրսևորել իրավապահ մարմինների նկատմամբ»,- նշել է ՔԿ մամուլի քարտուղարը։

Նաիրա Հարությունյանը նաև տեղեկացրել է, որ մինչև այս պահը ԱԺ պատգամավորը չի ներկայացել հարցաքննության և նախաքննական մարմնին չի տեղեկացրել չգալու պատճառների մասին։

Հունիսի 8-ին՝ Աբովյանի քաղաքապետի ընտրությունների նախօրեին, քաղաքապետի թեկնածու, «Քաղացացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրված Գրիգոր Գուլյանի ենթաշտաբերից մեկի պետի մեքենան և բնակարանի մուտքն էին հրկիզել, հարուցվել էր քրեական գործ։ Գագիկ Ծառուկյանին Քննչական կոմիտեն այս քրեական գործում ներգրավել է վկայի կարգավիճակով։