ՀՀ կառավարությունը հունիսի 13-ի նիստում հաստատել է Ոստիկանության ստորաբաժանումների ծառայողների ամսական պարգևատրումների նպատակով պետական բյուջեում և դրա կատարումն ապահովող միջոցառումների մասին որոշման հոդվածներում փոփոխությունները:
Ըստ այդ փոփոխությունների՝ գոյացող 707.7 մլն դրամ գումարը նախատեսվում է նպատակաուղղել «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածին՝ տվյալ ստորաբաժանումների ծառայողների ընթացիկ տարվա ամսական պարգևատրումների հիմնախնդիրը լուծելու համար:
Պարգևատրումներ կարող են տրվել հատուկ առաջադրանքների և կամ որակյալ աշխատանքի կատարման համար:





