AM
19 Հունիս 2019 - 06:41 AMT

Ռուբեն Ռուբինյանը և Հակոբ Սիմիդյանը՝ ՔՊ վարչության փոխնախագահներ

Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» կուսակցության նորընտիր վարչության փոխնախագահներ են ընտրվել Ռուբեն Ռուբինյանը և Հակոբ Սիմիդյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է կուսակցության մամուլի քարտուղար Վահան Կոստանյանը:

Նրանք երկուսն էլ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ են:

Ավելի վաղ տեղի է ունեցել կուսակցության 5-րդ համաժողովը, որի ժամանակ ընտրվել և հաստատվել էր վարչության կազմը:

Վարչության նախագահ էր ընտրվել ՀՀ արածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: