AM
19 Հունիս 2019 - 10:35 AMT

Ռուստամ Բադասյանը՝ արդարադատության նախարար

Ռուստամ Բադասյանը նշանակվել է արդարադատության նախարար: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիրը:

Հրամանագիրը ստորագրվել է, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Մինչև նշանակումը Ռուստամ Բադասյանը ՊԵԿ փոխնախագահն էր:

Հունիսի 7-ին ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հրաժարական է տվել: