Թբիլիսիում ոստիկանության և ցուցարարների միջև բախումների հետևանքով վիրավորվել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվական ծրագրի օպերատոր Գիվի Փեիքրիշվիլին, այս մասին ֆեյսբուքյան իր էջում հատնել է հեռուստաընկերության խմբագիրներից Լևոն Սարդարյանը:
Վրացական ԶԼՄ-ների փոխանցմամբ, ընդհանուր առմամբ վիրավորվել է ավելի քան 12 լրագրող, օպերատոր և լուսանկարիչ:
Հունիսի 21-ի գիշերը Թբիլիսիի ոստիկանությունը ցրել է Վրաստանի խորհդարանի շենքի մոտ անցկացվող հակառուսական բազմահազարանոց հանրահավաքը, որի մասնակիցների դեմ կիրառվել են ջրցան մեքենաներ, ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ:
Բողոքի ակցիաները սկսվել են հունիսի 20-ին երկրի խորհրդարանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ Ռուսաստանի Դաշնության Պեդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը բացել է կազմակերպության նստաշրջանը՝ զբաղեցնելով վրացական խորհրդարանի խոսնակի աթոռը: Այդ ժամանակ նիստերի դահլիճ են ներխուժել վրացական ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները՝ պահանջելով ռուս պատգամավորից վեր կենալ երկրի օրենսդիր մարմնի ղեկավարի աթոռից, լքել դահլիճը:





