AM
21 Հունիս 2019 - 09:48 AMT

Սեպտեմբերի 8-ին Արցախում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն

2019 թվականի սեպտեմբերի 8-ին Արցախում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն: Արցախի նախագահ Բակո Սահակյանը հաստատել է կառավարության որոշումն Արցախի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների անցկացման մասին, հայտնում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը: