Հունիսի 26-ին, ժամը 14:00-ից մինչև 18:00 փակ է լինելու Ծ.Իսակովի պողոտայից դեպի Մոնթե Մելքոնյան փողոց տանող ճանապարհահատվածը`ԱՄՆ-ի դեսպանատնից մինչև Մ.Մելքոնյան տանող ճանապարհը, հայտնում է ոստիկանության հասարակայնության և լրատվամիջոցների հետ կապերի վարչությունը:
«Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:





