AM
28 Հունիս 2019 - 09:00 AMT

Կարեն Միրզոյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան

Կարեն Միրզոյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշումը՝ ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Կարեն Միրզոյանը Արցախի նախկին արտգործնախարարն է:

Կարեն Միրզոյանը 2012 թ. սեպտեմբերին ԼՂՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ արտաքին գործերի նախարար:2018 թ. հունվարի 8-ին նշանակվել է ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական:Ունի արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան։