AM
29 Հունիս 2019 - 12:19 AMT

ՀՀ-ում 15 ԲԿ կվերակառուցվի

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ՀՀ կառավարության կողմից ընդունված որոշման համաձայն 15 բժշկական կենտրոն ամբողջությամբ կվերանորոգվի։

«Որոշմամբ նախատեսված է 15 բժշկական կենտրոնի նախագծային աշխատանքներ, այդ թվում Տաշիրի բժշկական կենտրոնի։ Նախագիծը իրականացնելու է քաղաքաշինության պետական կոմիտեն պետական բյուջեի միջոցներով, իսկ շինարարությունը Տաշիր բարեգործական հիմնադրամը», – ասել է նախարարը։

ՀՀ պետական բյուջեի եկամուտների ավելացման հաշվին կիրականացվի առողջապահության ոլորտի առավել հրատապություն և կարևորություն ունեցող մի շարք ծրագրերի ընդլայնում, պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով մատուցվող ծառայություններից օգտվող շահառուների խմբի ավելացում, ինչպես նաև մատուցվող ծառայությունների գների համահարթեցում: