AM
2 Հուլիս 2019 - 11:10 AMT

Թբիլիսիում բախումներից տուժած Դավիթ Գրիգորյանը կտեղափոխվի պալատ

Հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը Թբիլիսիում տեղի ունեցած բախումների հետևանքով տուժած Վրաստանի քաղաքացի Դավիթ Գրիգորյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն։ Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներն այցելել են հիվանդանոց:

Դիվանագետները հանդիպում են ունեցել գլխավոր բժշկի և Դավիթ Գրիգորյանին բուժող բժիշկների հետ։ Նրանց փոխանցմամբ` Դավիթ Գրիգորյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն, և վերջինս վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխվի պալատ։

Դեսպանությունը մշտական կապ է պահպանում բժիշկների հետ և Դավիթ Գրիգորյանի առողջական վիճակի մասին հանդես կգա հավելյալ հայտարարություններով, հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը: