AM
8 Հուլիս 2019 - 06:58 AMT

Սուրենյան. Զով եղանակը կպահպանվի

Զով եղանակը հանրապետությունում շաբաթվա ընթացքում կպահպանվի: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Օդի ջերմաստիճանը առանձնապես չի բարձրանա, իսկ ամպրոպային բնույթի կարճատև անձրևները շրջանների զգալի մասում կպահպանվեն»,-ասվում է նրա գրառման մեջ:

Հուլիսի 7-ի ցերեկը և 8-12-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևան քաղաքում՝հուլիսի 7-ին կեսօրից հետո, 8-12-ը կեսօրից հետո և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Երևանում ցերեկային ժամերին +33-34 աստիճան կգրանցվի: