Վրաստանում վթարի հետևանքով տուժածներից 3-ը արդեն հատել են վրաց-հայկական սահմանը։ Այդ մասին ասվում է Վրաստանում ՀՀ դեսպանության պաշտոնական ֆեյսբուքայն էջում:
«Գորիի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածներից երեքը՝ Մ. Մ.(30 տր.), Լ. Մ. (16 տր.) և Ռ. Մ.(12 տր.) տեղափոխվում են Հայաստան և արդեն հատել են վրաց-հայկական սահմանը։
Լ. Մ. և Ռ. Մ տեղափոխվում են.«Սուրբ Աստվածամայր» ԲԿ, իսկ Մ.Մ. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ»,-ասվում է գրառման մեջ։
Նշվում է, որ Ա. Մ. (40 տր.) և Մ. Մ. (13 տր.) վիճակները ծայրահեղ ծանր են և նրանց Հայաստան տեղափոխելու հարցը կախված է ապաքինման դինամիկայից։
Հուլիսի 7-ին Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհի 100-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան բախվել էր պատնեշին ու բռնկվել: 3 հոգի՝ վարորդն ու անչափահաս երեխաներ, զոհվել էին։ Ըստ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, 8 հոգի տեղափոխող մեքենան 5 հոգու համար էր նախատեսված։ Վարորդը քնել էր ղեկին։





