AM
9 Հուլիս 2019 - 13:53 AMT

Կանայք տղամարդկանցից ավելի են հակված հանրային վայրերում ծխելու արգելքին

Հայաստանում կանանց 84%-ը կողմ է ծխելու արգելքին հանրային վայրերում: Այդ են վկայում ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի (International Republican Institute) հարցման արդյունքները:

Իսկ տղամարդկանց 53%-ն է կողմ նման արգելքին: Ընդհանուր առմամբ, հարցման մասնակիցների 70%-ը կողմ է արտահայտվել ծխելու արգելքին հասարակական վայրերում:

Հարցումն անցկավել է մայիսին Հայաստանի ամբողջ տարածքում, 1200 մարդու մասնակցությամբ:

2018-ի սկզբին ՀՀ առողջապահության նախարարությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակել էր հանրային վայրերում ծխելու համար բարձր տուգանքներ սահմանող օրենքի նախագիծը: