Հուլիսի 21-23-ը օդի ջերմաստիճանը Երևանում, Արարատի և Արմավիրի մարզերում, Սյունիքի հովտային գոտում ցերեկային ժամերին ( 16։00-18։00) կհասնի +40-+42 աստիճանի:
ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որն տեղումների բացակայության և սպասվող բարձր ջերմային ֆոնով պայմանավորված առաջիկա 5 օրերին հանրապետության հովտային և նախալեռնային գոտում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Սուրենյանը հայտնել է, որ օդի ջերմաստիճանի բարձրացումը պայմանավորված է Իրաքի տարածքից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ:





