AM
19 Հուլիս 2019 - 09:53 AMT

Նախշուն Տավարացյանը կշարունակի պաշտոնավարել ԲԴԽ-ում

Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է կայացրել մերժել ԲԴԽ անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով դիմումը։

Հարցի քննությունը մեկնարկել էր հուլիսի 18-ին և հետաձգվել Վճռաբեկ դատարանի երկու անդամին, որպես վկա ԲԴԽ նիստին հրավիրելու հիմքով։

Ավելի վաղ Նախշուն Տավարացյանը դատավորների ժողովի կողմից ընտրվել է ԲԴԽ անդամ: