AM
23 Հուլիս 2019 - 08:48 AMT

Աղբատար ևս 2 մեքենա և 400 աղբարկղ հասել են Երևան

Երևան են հասել քաղաքապետարանի ձեռք բերած աղբատար մեքենաներից ևս երկուսը. շաբաթվա ընթացքում դրանք կսկսեն աշխատել, հայտնել է քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։

«Մնացածին սպասում ենք առաջիկա շաբաթների ընթացքում։ Համաքաղաքացիներին կրկին խնդրում ենք ըմբռնումով մոտենալ աղբահանության օպերատորի անհամարժեք վարքագծի պատճառով ստեղծված վիճակի համար և զինվել համբերությամբ», – գրել է Կարապետյանը։

Նա նաև հայտնել է, որ հուլիսի 23-ին տեղ կհասնի նաև աղբարկղերի առաջին խմբաքանակը՝ մոտ 400 հատ։

«Աղբի խնդիրը աստիճանաբար կմեղմվի», – եզրափակել է Կարապետյանը։

Ավելի վաղ քաղաքապետարանը հայտարարել է մի քանի տասնյակ աղբատար մեքենա ձեռք բերելու մասին, դրանցից 24-ն արդեն գնվել է։