AM
25 Հուլիս 2019 - 10:19 AMT

Մոտ 100 ՀՀ քաղաքացի մնացել է Հուրգադայում թռիչքի չեղարկման պատճառով

Հուլիսի 25-ին Հուրգադա-Երևան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով այս պահի դրությամբ Հուրգադայում գտնվում է մոտ 100 ՀՀ քաղաքացի, հայտնել է Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը:

Նշվում է, որ դեսպանությունը մշտական կապի մեջ է փոխադրող ընկերության և քաղաքացիների հետ:

«Ձեռնարկվում են բոլոր հնարավոր քայլերը խնդիրը կարգավորելու համար», – ասված է հաղորդագրության մեջ:

Եգիպտոսում ՀՀ դեսպանության թեժ գիծն է՝ +20 120 705 0580: