AM
29 Հուլիս 2019 - 14:26 AMT

Բնությանը հասցված վնասը կազմել է 1.7 մլն դրամ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է 1.667 մլն դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տեսչական մարմնի փոխանցմամբ, իրավախախտման 34 դեպք է արձանագրվել:

8 դեպքով նշանակվել է 480,000 դրամի չափով վարչական տուգանք։