«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկին անհրաժեշտ են 290.000 դրամ (հարկերը ներառյալ) աշխատավարձով վարորդներ և բանվորներ՝ 200.000 դրամ (հարկերը ներառյալ) աշխատավարձով:
Համաձայն եկամտահարկի նոր՝ համաչափ դրույքաչափի՝ 290.000 դրամի 23% եկամտահարկը կազմում է 66,000 դրամ, ինչը նշանակում է, որ վարորդի հաստիքի մաքուր աշխատավարձը 224,000 դրամ է, իսկ բանվորի դեպքում այն կազմում է 155,000 դրամ:
Այլ պայմաններին ծանոթանալու և աշխատանքի անցնելու համար հարկավոր է զանգահարել 043 10 10 91 հեռախոսահամարին:
Հիմնարկի ֆեյսբուքյան պաշտոնական կայքը հայտնել է, որ ստացել են ևս երեք աղբատար մեքենա:





