AM
1 Օգոստոս 2019 - 06:53 AMT

Եվս $12,000՝ Հուրգադայում մնացածներին ՀՀ վերադառնալուն

ՀՀ կառավարությունը Հուրգադա-Երևան ևս մեկ չվերթ կազմակերպելու անհրաժեշտությամբ պայմանավորված «Տարոն-Ավիա» ՍՊԸ-ին կվճարի $12,000:

Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է գործադիրի օգոստոսի 1-ի նիստում:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասել է, որ հայրենիք կտեղափոխվի 109 ՀՀ քաղաքացի: Թռիչքը կսկվի ժամը 14:25-ին:

Ավելի վաղ կառավարությունը ՀՀ էր վերադարձրել Հուրգադայում մնացած մոտ 400 ՀՀ քաղաքացու՝ հատկացելով մոտ 47 մլն դրամ: