AM
2 Օգոստոս 2019 - 08:37 AMT

«Սանիթեք». Անհնար է նույն բյուջեով ծառայություններ մատուցել

«Սանիթեք» ընկերության ներկայացուցիչները լրագրողների հետ հանդիպմանը հայտնել են, որ ընկերությունն առանց Երևանի քաղաքապետարանի հետ պայմանագրի վերանայման չի կարող շարունակել աղբահանություն իրականացնել մայրաքաղաքում:

«Ընկերությունը հասել է մի իրավիճակի, որում կորցրել է իր բոլոր ռեսուրսներն ու սարքավորումները, և ֆինանսական տեսանկյունից անհնար է շարունակել գործունեությունն առանց Երևանի քաղաքապետարանի հետ պայմանագրի վերանայման», – ասել է ընկերության ներկայացուցիչը:

Նա հավելել է, որ անհնար է շարունակել նույն բյուջեով ծառայություններ մատուցել այս պայմաններում:

Ընթերցեք նաև՝ «Սանիթեքի» տնօրեն. Ընկերության հանդեպ քաղաքական հետապնդում է իրականացվում»: