AM
3 Օգոստոս 2019 - 12:26 AMT

Վթար՝ Դիլիջան-Գոշավանք ճանապարհին․ 11 տուժած կա

Դիլիջան-Գոշավանք ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով 11 տուժած կա․ նրանք դիմել են «Տավուշ բժշկական կենտրոն»։

ՀՀ առողջապահության նախարարի մամուլ քարտուղար Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ նրանցից 3-ի մոտ ախտորոշվել է ոսկրերի կոտրվածք, մնացած 8-ի մոտ կան սալջարդեր և թեթև քերծվածքներ։

Բոլորը ստացել են համապատասխան ամբուլատոր օգնություն։