AM
5 Օգոստոս 2019 - 06:24 AMT

Սարգսյանը ՀՀԿ երիտթևի հետ անկաշկանդ զրույց է ունեցել

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է ՀՀԿ երիտասարդական ֆորումի մասնակիցներին, հայտնել է կուսակցության լրատվական ծառայությունը:

Օգոստոսի 2-ից 4-ը ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը Դիլիջանում անցկացրել է «Եկ Դիլիջան» երիտասարդական ֆորումը։

«Ֆորումին այցելել է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Ծավալված բաց և անկաշկանդ զրույցի ընթացքում երիտասարդները կուսակցության առաջնորդի հետ քննարկել են հետագա գործողությունների ռազմավարությունը, մտքեր են փոխանակել ներքաղաքական և միջազգային անցուդարձի վերաբերյալ», – ասված է ՀՀԿ հաղորդագրության մեջ:

Զրույցից մանրմասներ կուսակցության գրասենյակից չեն հայտնել: