AM
5 Օգոստոս 2019 - 13:12 AMT

Եղիշե Կիրակոսյանը՝ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Եղիշե Կիրակոսյանը նշանակել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ:

«Ղեկավարվելով «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով՝ Եղիշե Կիրակոսյանին նշանակել մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ», – ասված է որոշման մեջ:

Կիրակոսյանը մինչև այդ զբաղեցրել է ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնը: