AM
9 Օգոստոս 2019 - 14:22 AMT

Արմեն Պապիկյանը` Սլովակիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

Արմեն Պապիկյանը նշանակվել է Սլովակիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այս մասին հրամանագիր է ստորագրե։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Պապիկյանին, համատեղության կարգով, նշանակել Սլովակիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վիեննա)»,- ասված է հրամանագրում: