AM
11 Օգոստոս 2019 - 19:05 AMT

Հրդեհ՝ «Արևիկ» պարկում․ 10 հա է այրվել

Մեղրու տարածաշրջանում բռնկված հրդեհը տարածվել է դեպի «Արևիկ» ազգային պարկ, այս պահին այրվել է ավելի քան 10 հեկտար անտառապատ տարածք, տեղեկացրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։

Նրա փոխանցմամբ, տեղում աշխատում են շրջակա միջավայրի և արտակարգ իրավիճակների նախարարության, համայնքների և մարզային կառույցների ներկայացուցիչները։

«Չնայած տեղանքի բարդությանը, նախատեսվում է ներգրավել թրթուրավոր տեխնիկա։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։ Հ.Գ. Ըստ նախնական վարկածի, հրդեհը առաջացել է ճանապարհամերձ տարածքից»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է նախարարը։