AM
17 Օգոստոս 2019 - 09:55 AMT

Օգոստոսի 18-22-ը Երևանում +39 կլինի

Առաջիկա 5 օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հանրապետության տարածքում`oգոստոսի 17-ի ցերեկը, 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավային՝ 3-8 մ/վ, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում՝ oգոստոսի 17-ի ցերեկը, 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ցերեկային ժամերին Երևանում +39 կլինի: