AM
23 Օգոստոս 2019 - 12:16 AMT

Ռազմական ոստիկաններն Իրանում մասնակցել են «Ճանապարհային պարեկ» մրցույթին

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության զինավտոտեսչության զինծառայողները մասնակցել են «Միջազգային բանակային խաղեր-2019»-ի մրցաշարի շրջանակում Իրանի Իսլամական Հանրապետությունում անցկացված «Ճանապարհային պարեկ» մրցույթին, հայտնում է Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հայ զինծառայողները ցուցաբերել են մասնագիտական և անհատական պատրաստվածության բարձր մակարդակ` արժանանալով մի շարք պարգևների ու պատվոգրերի: