AM
24 Օգոստոս 2019 - 10:34 AMT

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհը բեռնատարների համար փակ է

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է: Պատճառը շինարարական աշխատանքներն են, հայտնում է ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Այն շրջանցելու համար սահմանվել է Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն այլընտրանքային ճանապարհը: