AM
26 Օգոստոս 2019 - 13:48 AMT

Հանկարծակի ստուգումներ՝ զորամասերում, որտեղ ճաշարանները նոր կարգով են սպասարկվում

Հանկարծակի ստուգումներ են իրականացվել այն զորամասերում, որտեղ ճաշարանների սպասարկումը, ՀՀ պաշտպանության նախարարության և մատակարար կազմակերպությունների միջև կնքված պայմանագրերի համաձայն, իրականացնում են քաղաքացիական կազմակերպություններ, հայտնում է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ստուգումներն իրականացվել են ՀՀ ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության և զինվորական ծառայության անվտանգության ապահովման վարչության պետի ղեկավարությամբ:

Ստուգվել են ճաշարաններում զինծառայողների սննդի կազմակերպման ընթացքը, մատուցվող սննդամթերքի որակը և տեսականին, առկա սանիտարահիգիենիկ վիճակը: Ճաշարաններում իրականացվող ստուգումները կլինեն շարունակական: