AM
28 Օգոստոս 2019 - 10:34 AMT

Գյումրիում աղբամանի մեջ նռնակ են գտել

Օգոստոսի 28-ին` ժամը 13:32-ին, «911» ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գորկու փողոցում՝ աղբամանի մեջ, հայտնաբերվել է նռնակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: