AM
28 Օգոստոս 2019 - 12:41 AMT

«Սանիթեք». Աղբահանությունը կշարունակի վատթարանալ

«Սանիթեք» ընկերության տնօրինությունը հայտարարություն է տարածել՝ համաքաղաքացիների ներողամտությունը հայցելով ծառայությունների մատուցման հետագա վատթարացման համար:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Տեղեկացնում ենք, որ շահագրգիռ մարմինների կողմից հետևողականորեն իրականացվող ռազմավարության և ընկերության ֆինանսական վիճակի վրա շարունակական ճնշումների արդյունքում վերջնականապես վտանգված է «Սանիթեքի» կողմից ծառայաթյունների մատուցումը:

Ֆինանսական ճնշումների արդյունքում ընկերությանը վճարվող գումարից պահվել է ավելի քան 300 միլիոն ՀՀ դրամ:

Ընկերությունը հայցում է համաքաղաքացիների ներողամտությունը ծառայությունների մատուցման հետագա վատթարացման համար»: