AM
28 Օգոստոս 2019 - 13:08 AMT

Անտառապահների և անտառապետերի աշխատավարձերը ևս կբարձրանան

Անտառապահների և անտառապետերի աշխատավարձերը ևս կբարձրանան: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Շրջակա միջավայրի նախարարի հետ քննարկումների արդյունքում որոշեցինք հոկտեմբերի 1-ից բարձրացնել նաեւ անտառապահների եւ անտառապետերի աշխատավարձերը»,-ասվում է գրառման մեջ: