ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին`ծննդյան օրվա առթիվ:
Բակո Սահակյանին ուղղված շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է. «Մեծարգո՛ պարոն նախագահ, ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան տարեդարձի առթիվ: Մաղթում եմ քաջառողջություն, տոկունություն արգասաբեր աշխատանք՝ ի բարօրություն Արցախի Հանրապետության ժողովրդի», հայտնում է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակը:
Բակո Սահակյանին շնորհավորել են նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:





