Երևանում աշխատանքն է սկսել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստը, որտեղ ելույթով է հանդես գալիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը տեսանյութ է հրապարակել իր ելույթից` նա ասել է, որ Հայաստանում պետք է հանրային զրո հանդուրժողականություն ձևավորվի կոռուպցիայի նկատմամբ:
Վարչապետը հայտարարել է, որ կոռուպցիոն հանցագործությունների հետաքննությունը, քննությունն ու հասցված վնասի վերականգնումները չեն ընթանում այն ծավալներով և մասշտաբներով, ինչը հանրությունն իրավունք ունի ակնկալել:
Նա հավելել է նաև, որ կոռուցիայի դեմ պայքարում մեր կառավարությունը լինելու է հետևողական:





