AM
4 Սեպտեմբեր 2019 - 08:03 AMT

Պատգամավորն առաջարկում է Դատալեքսում փակել սեռական ոտնձգության գործերով տուժողների տվյալները

Նախկին լրագրող, այժմ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը դիմել է Բարձրագույն դատական խորհուրդի նախագահին՝ առաջարկելով դատական տեղեկատվական համակարգում առկա որոշ գործերով փակել տուժողների անձնական տվյալները։

Նա հույս ունի, որ խնդիրը շուտափույթ լուծում կստանա, հայտնում էPanorama.am-ը:

«Իհարկե, թափանցիկությունն ու հասանելիությունը կարևոր ու անփոխարինելի գործոններ են, բայց դրանք չպետք է դառնան մարդու իրավունքների ոտնահարման համատարած դրսևորման առիթ կամ պատճառ: Օրինակ՝ Դատալեքս (DataLex) տեղեկատվական հարթակում տեղադրված ենգործեր այն մասին, թե ինչպես է այս կամ այն զինվորը սեռական բռնության կամ ոտնձգության ենթարկվել բանակում: Ու այս հրապարակայնությունը սեռական բռնության ենթարկված տուժողներին դարձնում է կրկնակի տուժածներ»,-նշել է նա ԲԴԽ նախագահին ուղղված գրության մեջ։