AM
6 Սեպտեմբեր 2019 - 09:08 AMT

ՀՀ ԶՈւ ԳՇ պետը ռազմական իրավիճակը կայուն-հանգիստ է գնահատում

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը ռազմական իրավիճակը կայուն-հանգիստ է գնահատում: Այդ մասին նա ասել է Արցախում ԱՀ նախագահի հետ հանդիպումից հետո:

Նա ասել է, որ ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ քննարկել են համագործակցության շրջանակներում կատարած աշխատանքների արդյունքները, ինչպես նաև նախանշել անելիքները, հայտնում է Արցախպրեսը:

Նրա խոսքով՝ հանդիպմանն անդրադարձել են նաև մարտական հենակետերում ինժեներական կահավորման, փորձի փոխնակման, և որոշակի այլ հարցերի: Դավթյանը՝ համագործակցությունը գնահատում է դրական:

Խոսելով ռազմական իրավիճակի մասին՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ասել է. «Իրավիճակը գնահատում եմ կայուն-հանգիստ, միևնույն ժամանակ վստահ եմ, որ ցանկացած պահի զինված ուժերը պատրաստ են կատարելու իրենց առջև դրված խնդիրները»: