Հրաժարական ներկայացրած ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարություն է տարածել իր որոշման վերաբերյալ։
«Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը», – գրել է նա:
«Պարոն Վանեցյանի հետագա գործունեության մի քանի սցենարներ ենք քննարկել։ Դրանք կքննարկվեն հընթացս։ այս պահին պրն Վանեցյանը կկենտրոնանա ՀՀ ֆուտբոլի հավաքականին Եվրոպայի առաջնության եղրափակիչ դուրս բերելու շատ կարևոր ազգային ու պետական նշանակության խնդրի լուծման վրա», – ասել էր Նիկոլ Փաշինյանը, հաստատելով Վանեցյանի հրաժարականի լուրը։





