AM
16 Սեպտեմբեր 2019 - 16:06 AMT

«Իմ Քայլը» Հրայր Թովմասյանի լիազորությունները կասեցնելու գործընթաց է սկսում

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց է սկսում։

Այս մասին են տեղեկացրել դաշինքի միանգամից մի քանի անդամներ։

24news.am հաղորդմամբ, պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, մասնավորապես, նշել է, որ հիմքը Թովմասյանի կողմից մի շարք խախտումներն են։ «Մասնավորապես, չի քննարկվել Վահե Գրիգորյանի դիմումը, հետո իր սերտ կապերի առկայությունն է Քոչարյանի գործով պաշտպան Արամ Օրբելյանի հետ », – ասել է Վարդանյանը։

ՍԴ անդամներից մեկի լիազորությունների դադարեցումը կարող է նախաձեռնվել խմբակցություններից որևիցե մեկի կողմից՝ 3/5-ն ունենալու դեպքում։