AM
17 Սեպտեմբեր 2019 - 13:09 AMT

Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Դատարանը մերժել է գրավի դիմաց ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին կալանքից ազատելու միջնորդությունը:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանին նման միջնորդույթուն էր ներկայացրել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը:

«Միջնորդություն եմ ներկայացրել՝ հաշվի առնելով Մանվել Գրիգորյանի հիվանդությունների բացասական, ակնհայտ զարգացող դինամիկան, իսկ կալանքը խոչընդոտում է ինտենսիվ բուժմանը»,- aravot.am-ի հաղորդմամբ՝ ասել էր պաշտպան Բաղդասարյանը:

Սեպտեմբերի 16-ին ասուլիսի ժամանակ Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը Գրիգորյանի գործով տեղի է ունենում ընտրովի արդարադատություն:

2018 թվականի հուլիսի 17-ին ԱԱԾ-ն տեսանյութ էր հրապարակել` ներկայացնելով Գրիգորյանին պատկանող սեփականություններում կատարված խուզարկության արդյունքները: ԵԿՄ վարչության նախկին նախագահին մեղադրանք էր առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, իրեն պատկանող առանձնատներում պահելու, ինչպես նաև մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար։