Նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը հարցաքննվել է Մարտի 1-ի գործով: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
Այն դիտարկմանը, թե ի՞նչ կարգավիճակ է ունենալու Հովսեփյանը, Դավթյանն արձագանքել է՝ դա կորոշվի հետագայում, հայտնում է Aysor.am-ը:





