Կառավարությունը որպես նվիրատվություն ընդունել է «Գոլդեն Փելիս» հյուրանոցը: Որոշումը կայացվել է գործադիրի սեպտեմբերի 26-ի նիստում:
Կառավարության որոշմամբ «Գոլդեն Փելիս» հյուրանոց ՍՊԸ-ին պատկանող 7,5 միլիարդ դրամ գնահատված շուկայական արժեքով շենքերը, շինությունները, դրանց գույքը և հողամասը կառավարությունն ընդունում է որպես նվիրատվություն:
Որոշման համաձայն՝ նվիրատվության մեջ են մտնում՝
• Ծաղկաձոր, Տանձաղբյուրի փողոց 34/1 հասցեում գտնվող 19.758 քառ. մետր մակերեսով շենք շինությունները,
• դրանց օգտագործման և սպասարկման համար հատկացված 1.38 հեկտար մակերեսով հողամասը,
• շենք-շինությունների ներսում առկա շարժական գույքը:





