AM
27 Սեպտեմբեր 2019 - 06:47 AMT

Արևառատ ու շատ տաք օրեր են սպասվում

Սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 5-ը մեզ կրկին սպասվում են արևառատ ու շատ տաք օրեր։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԻՆ Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

«Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի սկզբին կլինի շատ բարձր, Արարատյան դաշտում և Երևանում հասնելով +30․․․+31 աստիճանի»,-ասվում է գրառման մեջ: